Рубрика: Մայրենի

Էմիլի արկածները

Արթուր

Էմիլը մի չարաճճի փոքրիկ  երեխա էր: Նա շատ էր սիրում թաքնվել  տարբեր տեղերում: Մի օր նրան ծնողները տանում են մանկապարտեզ, որը գտնվում էր իրենց տան մոտ: Նրան բոլորը սիրում էին: Մինչ իր մայրիկն ու հայրիկը հասան տուն, նա արդեն իրենց տան մոտ էր: Էմիլի ծնողները շատ վախեցած էին ու զարմացած, թե ինչպես էր փոքրիկը աննկատ դուրս եկել: Իհարկե, ծնողները բարկացան, բայց նաև խրատեցին, որ չի կարելի էդպիսի բան անել: Իսկ փոքրիկ Էմիլը խոստացավ, որ նման բան այլևս չի կրկնվի: