Рубрика: Մայրենի
  1.  Ա և Բ խմբի բառերը միացրո՛ւ և բառակապակցություններ կազմի՛ր։

Ա․ շատախոս, ծուռ, բկլիկ, խաբարբզիկ

Բ․ գդալ, գրպան, ականջ, թեյնիկ

Օրինակ՝ բկլիկ գդալը, շատախոս գրպանը և այլն․․․

Շատախոս գդալը, ծուռ գդալը, բկլիկ գդալը, խաբարբզիկ գդալը, շատախոս գրպանը, ծուռ գրպանը, բկլիկ գրպանը, խաբարբզիկ գրպանը, շատախոս ականջը, ծուռ ականջը, բկլիկ ականջը, խաբարբզիկ ականջը, շատախոս թեյնիկը, ծուռ թեյնիկը, բկլիկ թեյնիկը, խաբարբզիկ թեյնիկը

Բառակապակցություններից մեկն ընտրի՛ր և պատմություն հորինի՛ր։

2.Սիրելի՛ սովորող, ապրիլի 14-ին Համո Սահյանի ծննդյան օրն էր։ Հ․ Սահյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի հետևյալ տարբերակները՝

  •  Ընտրի՛ր մեր սովորած կամ քո նախընտրած սահյանական բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:
  • Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:
  • Համացանցից գտի՛ր Համո Սահյանի մասին հետաքրքիր տեղեկություններ, դի՛ր բլոգումդ, կարդա՛, իսկ ընտանիքիդ անդամներից որևէ մեկին խնդրի՛ր տեսագրել կամ ձայնագրել կարդացածդ։
  • Կարող ես առաջարկել շնորհավորանքի քո տարբերակը։

Рубрика: Մայրենի

1.Կարդա՛ և իմացի՛ր․

2. Ծանթոթացի՛ր Զատկական ժողովրդական ասիկներնին ու առածանիներին։

  • Ծաղկազարդի, Զատկի մասին ի՞նչ նոր բան իմացար։
  • Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես, որը տեղի է ունեցել քեզ հետ այդ տոների ընթացքում։
  • Ինչպե՞ս եք տոնում ընտանիքում Զատիկը։ Զատկի տոնին նխապատրաստվում ենք սեղանը զարթարելով։ Բոլոր ընտանիքի անդամներով հավաքվում ենք սեղանի շուրջ և նշու զատկի տոնը։
Рубрика: Մայրենի

1. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմ չլինի:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե խաղաղություն լինի:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե նպատակներ չունենանք:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե լավ սովորես:

2. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ չլինեն:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե   ընկերներ ունենաս:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե լավ սովորեմ:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե մետրոներ լինեն:

3. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարում քաոս կլինի:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, երկրում տխրություն կտիրի:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, շատ խելացի կլինես:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, միգուցե դասաժամեր չլինեն։

4. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, տարբեր մոլորակներ կտեսնեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, աշխարի ամենաերջանիկը կլինեմ:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, կյանքը անհետաքրքիր կլինի:
Եթե ժամանակ ունենամկպարեմ կամ կնկարեմ:

Рубрика: Մայրենի
  • Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Տաշտ,կին,Արեգ,Լուսնյակ, արմունկներ, լեռներ, զույգ, աղջիկ, Արեգակ,տղա։

Կապուտակ, ձյունափայլ, ճերմակ, քաղցրալուր, երկնաբնակ, գեղեցիկ, սիրուն, մեծ, սև, գանգուր։

Հունցում է, երգում է, հեռանում է, ասում են, կանգնած է, լսվում է, չոքած է, տատանում է, անհետանում է, կանչեց։  

  • Գրի՛ր դյութականապարանքանսասանխավարձյունափայլհամառ բառերի հոմանիշները։

Դյութական- մոգական

 ապարանք-պալատ

 անսասան-անշարժ

 խավար-մութ

 ձյունափայլ- ձյունաշող

 համառ- չլսող

  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։

Փափկահնչյուն-փափուկ+ա+հնչյուն

համրընթաց-համր+ընթաց

ձյունափայլ-ձյուն+ա+փայլ

քաղցրալուր –քաղցր+ա+լուր

երկնաբնակ-երկիր+ա+բնակ

  • Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։

Արեգակը սև աչքերով, կեռ հոնքերով, գանգուր մազերով ամաչկոտ աղջիկ էր։

Լուսինը հետաքրքրասեր, գեղեցիկ տղա էր։

Մայրիկը հոգատար, աշխատասեր կին էր։

Рубрика: Մայրենի

Սովորի՛ր շատ լավ կարդալ․(կարդա այնպես, ինչպես սովորեցինք դասարանում)։

Գրաբարի ընթերցում․

Հատված Երգ երգոցից

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Рубрика: Մայրենի

1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյականներ — Կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև:
Ածականներ — հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բառերը:
Ա Բ
Մեծ մեծանալ
բարձր բարձրանալ
չոր չորանալ
չար չարանալ
Ա-գոյական
Բ-ածական

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ(ածական) խոտով է ծածկված:
Լանջի խոտն արդեն կանաչում է(բայ):

Ի՞նչ պատկեր. ուղիղ(ածական) գիծ է ստացվել:
Գիծն ուղղի´ր(բայ), որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի(ածական) հսկա էր ապրում:
Հսկան բարիացավ(բայ) ու երեխաներին այգի հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ(ածական) էր ու քայլում էր նազ անելով:
Աղջիկը գեղեցկանում էր(բայ) օր օրի:

Գոռոզ(ածական) արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն:
Արքան գոռոզանում էր(բայ) իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
Գոյական — Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, սև, ինքնաթիռ, առվակ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։
Ածական — ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, պայծառ, գարուն, զաղտնի, ոսկեզօծ, երկաթյա:
Բայ — վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

Рубрика: Մայրենի

Սիրելի՛ սովորող, այսօր՝ մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։  Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի տարբերակներ՝

1.Կարդում ենք Չարենց — Ընտրի՛ր Չարենցի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Երգում ենք Չարենց- Ընտրի՛ր Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

3. Նկարում ենք Չարենց- Կարող ես նկարել Չարենցին քո պատկերացմամբ (PowerPoint ծրագրով, կամ թղթի վրա․ թղթային տարբերակդ լուսանկարի՛ր և տեղադրիր բլոգում)։

3.Կարող ես առաջարկել շնորհավորանքի քո տարբերակը։

Չարենցյան ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը` այսօր, ժամը՝ 20:00:

Рубрика: Մայրենի

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի ,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ: Ա խմբում հասարակ գոյականներ են։

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ): Բ խմբում հատուկ գոյականներ են։

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։ Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ։ Քար, վարդ, երկաթ, արջ, առյուծ։

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում Սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Աանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդերը դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար։ Շնչավոր գոյականներ։

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:  Անշունչ գոյականներ։

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ եզակի և հոգնակի

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Սիրտը մռմռում էր. երևի նեղացրել էին:

Աղջիկը նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան ցատկեց ցանկապատից դուրս:

Կատուն ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը ճանկռել է տատիկի ձեռքը:

Թոռնիկը ճանկռել է տատիկի ձեռքը:

Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Ձյունապատ -ձյուն+ա+պատ, բարդ բառ
  • մանկական -մանուկ+ական, ածանցավոր բառ
  • աստղային- աստղ+ային, ածանցավոր բառ
  • անհուն- ան+հուն, ածանցավոր բառ
  • ձյունոտ — ձյուն+ոտ, ածանցավոր բառ
  • իրիկնամուտ- իրիկուն+ա+մուտ, բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Աչեր-աչքեր
  • մրմունջ – շշնջոց, մեղմ, ցածր ձայն
  • անուրջ- երազ

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), ածական (ինչպիսի՞), բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական-լեռներ, լճեր, աչեր, հոգի, ես, կորուստ։

Ածական-ձյունապատ, կապույտ, մանկական, թափանցիկ, ձյունոտ, սուրբ ։ 

Բայ-նայում էի, զարթնում էր, կանչում էր, ծածկում էր, խառնելով։

Рубрика: Մայրենի
  1. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը․

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

2. Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։
3․ Մեկնաբանիր, բացատրիր բանաստեղծության այս տողերը
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Եթե ինչ-որ բան սիրես դա քեզ հաճելի է։