Рубрика: Без рубрики

Ընտրեք ճիշտ տարբերակը

My /father, mother/ is from America.

He has got a /blue, red/ bike.

He likes to ride /his, her/    /car, bike/.

My Daddy is /short, tall/.

/He, she/ has got a computer.

He likes to /run, read/.He is an /teacher, engineer/.

Me father,is from America.

He has a red bike.

He likes to ride hise bike.

Me Daddy is tall.

He has got a computer/

Рубрика: Без рубрики

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։

Արթուր Հարությունյան

Рубрика: Без рубрики

Մենք բոլորս գիտենք, որ Արևը մեզ տաքացնում է ու ջերմացնում, օգնում բնության մեջ։  Օրերից մի օր արևը որոշում է շրջել մեր երկրով և տեսնի, թե մարդիկ ինչպես են բնությունը պահպանում։Երկար շրջելու ընթացքում, նա տեսնում է, որ մարդիկ շատ անփույթ են իրենց շրջակա միջավայրի բնության նկատմամբ։ Օրինակ՝ աղտոտում են,  թափում են աղբը գետնին։ Բայց չէ՞ որ մենք գիտենք թե բնությունն ինչքան է մեզ պետք։ Արևը տեսավ այս ամենը նեղացավ, բարկացավ ու ժամանակից շուտ մայր մտավ ու անձրև եկավ: Արթուր Հարությունյան

Рубрика: Без рубрики

Թեժառույք վանական համալիր

Posted on 

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում է գտնվում Թեժառույքի եկեղեցին կամ Տրդատավանքը: Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց` Ծաղկունյաց լեռնաշղթայի մի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա: Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Եկեղեցին կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը: Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից պահպանվել է մի փոքր հատված միայն: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Գերեզմանոցը նույնպես ավերված է: Անվան բաղադրիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի թեժ, արագահոս հատվածում: Տարածքի անվանումը գալիս է անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝ երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր: Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:

Рубрика: Без рубрики

Ճամփորդական ֆլեշմոբ

Posted on 

Մարտիրոս Սարյանը հայ անվանի նկարիչ է։ 

Եղել եմ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ 

Մարտիրոս Սարյանն ունի շատ հետաքրքիր նկարներ,կտավներ։ 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը գտնվում է Սարյան 3 հասցեում։ 

Մարտիրոս Սարյանն ծնվելէ Նախիջևանում։  

Շենգավիթից Մարտիրոս Սարյանի տուն -թանգարան 8․6 կմ է ։ 

Рубрика: Без рубрики

ետաքրքիր տեղեկություն առյուծների մասին

Posted on 

download

Առյուծները համարվում են ամենահայտնի կենդանիներից մեկը։ 

Այս գիշատիչները ունեն իրենց տարածքները,որը պաշտպանում են։ 

Առյուծներին անվանում կենդանիների արքա։ 

Պատկանում են կատվազգիների ընտանիքին։ 

Առյուծի մռնչյունը լսվում է 8-կմ  հեռավորությունից։ 

ՈՒնեն 30 ատամ։ 

Նա սնունդը չի ծամում ,մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։ 
Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։Նրանք ապրում են 10-14 տարի։

Рубрика: Без рубрики

Հովհաննես Թումանյան

Posted on 

<<Օր օրի>> ռադիոյի լրագրող Արթուր Հարությունյանը ներկայացնում է։https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F990427345&show_artwork=true&maxwidth=584&maxheight=876&dnt=1