Рубрика: Հայրենագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել, Ղրիմ
  • որտե՞ղ է սովորել, սիմֆերոպոլի գիմնազիա և սանկտ պետերբուրգի գեղ արվեստի ակադեմիա
  • ի՞նչ թեմաներով է նկարել: ծովանկար ,բնա նկար, ֆիգուր, ժանրաին նկարթութուն ։
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:
  2. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում: Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ, ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում:
Рубрика: Հայրենագիտություն

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:

Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պա­պիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրա­վում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:

Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քան­դակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքան­չյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրա­կանությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեք­ները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաս­տեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազ­նվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակու­թային արժեքները երբեք չեն հնանում։

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։

Այն ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տար­բեր իրադարձությունների’ ուրա­խության, վշտի, պայքարի, հաղ­թանակների ու պարտություն­ների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակ­ներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնա­վորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողո­վուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:

Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները1 սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:

«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողո­վրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հե­րոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամե­նատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:

Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:

Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:

Рубрика: Հայրենագիտություն

Անգիրի վանք

ԳանձավանքԱնգիր վանք, վանք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառում, Հայաստանի այժմյան Սևանի տարածաշրջանի Լճաշեն գյուղից 3-5 կմ հեռավորությամբ, բարձրադիր քարափի վրա։ Նոր ժամանակներում արդեն ավերակների կույտի էր վերածվել։ Ենթադրում են, որ կառուցվել է 10-րդ կամ 13-րդ դարերում։ Գյուղի ավերակների մոտ մինչև օրս նշմարվում են հնագույն բերդի և պարիսպների մնացորդներ։

Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաև Անգիր վանք, որովհետև նրա մեջ ոչ մի գրի նշան չկա