Рубрика: Без рубрики, Բնագիտություն


Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Ես գիտեմ գործոններից առավել կարևորները՝ աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները և ծովային հոսանքները:

3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը:

4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Կլիմայի հիմնական տիպերն են՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման՝ ցամաքների վրա:

6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմալի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ, իսկ Միջերկրածովային կլիման ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:


Рубрика: Բնագիտություն

Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր, օրինակ Բենգալյան ծոցը: Ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ, օրինակ Ջիբրալթարի նեղուցը:

Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ, և որոնք աղի։

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ: Մեկ գրամից ավել աղեր պարունակող ջուրը կոչվում է աղի:

Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակներն են:
Ըստ հոսակարգի, լճերը լինում են հոսուն եւ անհոս, ըստ քիմիական կազմի, աղի եւ քաղցրահամ:
Որ գետերն են նավարկելի լեռնային, թե հարթավայրային։ Նավարկելի են հարթավայրային գետերը: Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային։ Լեռնային գետերը ավելի արագահոս են:
Օվկիանոսային ինչ հոսանքներ գիտեք։ Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը:
Ջրոլորտի բաղադրամասերն են օվկիանոսները, ցամաքային ջրերը, կենդանի օրգանիզմներում առկա ջրերը, մթնոլորտային ջրերը:
Կղզիները դա չորս կողմից ջրերով շրջապատված ցամաքներն են, թերակզղիները դա երեք կողմից ջրով շրջապատված և մի կողմից ցամաքին կպած ցամաքի մասերն են, նեղուցները երկու ցամաքը իրարից բաժանող ջրերն են:
9.Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

10.Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Рубрика: Բնագիտություն

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ’ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րր փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերր ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոս է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոս լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոս լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
    Լճերրը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճայիս գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
  3. Որո՞նք են հոսուն և անհոս լճերը: Բերեք օրինակներ:
    Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոս է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոս լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Рубрика: Հաշվետվություն, Բնագիտություն

Հաշվետվություն

Մասնակիցներ5-1, 5-2, 5-3։

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 11-20

Նպատակը` առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։

Բնագիտություն 

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես: Որն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու։

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։

Բնության գրկում շատ ուրախ է ։Պետք է խնամել բնությունը խնամել ծաղիկները ջրել բույսերը։

4.Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր)

5.Ինչ առաջարկներ ունես հունվարյան ճամբարի վերաբերյալ։

հունվարյան ճամբարի վերաբերյալ ես առաջարկում եմ ճամբարում խնամել բույսերի խնամք։

6.Նշիր հետաքրքիր վայրեր, որ հաջորդ ուսումնական շրջանում կցանկանայիր արշավել։

սևան

7. Որ ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Ինձ հետաքրքրացրեց Անգիրի վանք

Рубрика: Без рубрики, Բնագիտություն

Երկրաբանական թանգարան

Ես Արթուրն եմ մենք դասարանով գնացել էինք երկրաբանական թանգարան: Առաջին սրահում մենք տեսանք Սառցադաշտային փղի ոսկորները։ Մեզ պատմեցին, որ 15-16 տարեկանում նա փոքր է իսկ 20 տարեկանում մեծանում է, իսկ մահանում է 70-80 տարեկանում: Նաև տեսանք շատ հետաքրքիր ապարներ և գտանք մերը: Նրանք շատ գեղեցիկ էին և փայլուն, Ինձ հետաքրքրեց մեծ կրաբը, որը գեղեցիկ էր: Շատ ոգևորված վերադարձանք:Այսօր մենք դասարանով գնացել էինք երկրաբանական թանգարան: Առաջին սրահում մենք տեսանք Սառցադաշտային փղի ոսկորները։ Մեզ պատմեցին, որ 15-16 տարեկանում նա փոքր է իսկ 20 տարեկանում մեծանում է, իսկ մահանում է 70-80 տարեկանում: Նաև տեսանք շատ հետաքրքիր ապարներ և գտանք մերը: Նրանք շատ գեղեցիկ էին և փայլուն, Ինձ հետաքրքրեց մեծ կրաբը, որը գեղեցիկ էր: Շատ ոգևորված վերադարձանք:

Рубрика: Без рубрики, Բնագիտություն

Բնության Պետականկ Թանգարան:

Ես Արթուր հարութունյանն եմ ես այսոր մեր դասարանի հետ գնացել եմ Բնության պետականկ թանգարան: Այնտեղ կար կարմիր
գրքում գրանցված կենդանիներ, սառեցված օձեր, բույսեր և այն։ Տեսել ենք հին Հայաստանի քարտեզը, թիթեռների տեսակներ և թռչուններ։

Рубрика: Բնագիտություն

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պլանետարյում

Опубликовано 

Մենք այսօր  դասարանով  գնացել  էինք Պլանետարյում :Այնեղ դիտել էնք երկու մուլտփիլմ : Առաջին ֆիլմում պատմում էր թե ինչպես մի աղջիկ գնում  էր իր պապիկի տուն և այնտեղ իր քեռին մի գյուտ  էր  ստեղծել

Рубрика: Բնագիտություն

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս.եվրասիա և ասիա:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգ, և հնդկական փիղը:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` , և ամենամեծ պետությունը` ավտիկա:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` ————, և ամենախոր լիճը` ————: