Рубрика: Իմ գրադարան

Ժամկետը՝ մարտի 25-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ բարձրացնել ընթերցանության մակարդակը

Խնդիրները՝

  • գովազդել սովորողների սիրելի գրքերը՝ տարածել, ստեղծել ռադիոնյութեր, տեսանյութեր, պատումներ
  • ստեղծել տվյալ գրքի բառարանը
  • կազմել սեփական ընթերցանության ցանկը
  • կիսվել կարդացած գրքերի խորհուրդներով

Աշխատանքային ուղղությունները, բովանդակությունը՝

Սիրելի՛ սովորող, ընտրի՛ր ցանկից, կարդա՛ (եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
  • Ընտրի՛ր իմ առաջարկած կամ քո ցանկությամբ ընտրված գրքերի հիման վրա նկարահանված մուլտֆիլմերից կամ ֆիլմերից մեկը, դիտի՛ր, ներկայացրո՛ւ տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով։
  • Ջանի Ռոդարի Հեքիաթներ Հեռախոսով <Անտեսանելի Տոնինոն>
  • Ինձ դուր եկած հատվածը— Ուրախությունից նա ցատկեց տեղից,թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։
  • Տոնինոն-աշխույժ, չեր ուզում նարան դաս հարցնեին,մայրիկը-մայրիկը բարկանում էր տոնինոի վրա,հայրիկը-անհանգիստ,ուսուցչուհին-հոքատար,
  • հետաքրքիր գիրք էր ինձ դուր եկավ

Իհարկե, չմոռանաս աշխատանքդ ներկայացնել բլոգումդ։

Advertisement

Առաջարկում եմ կարդալ․

Ջաննի Ռոդարի

«Երկնագույն նետի ճանապարհորդությունը»

«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

«Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Աստրիդ Լինդգրեն

«Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին»

«ԵրկարագուլպաՊիպին»

«Էմիլը Լյոնեբերգայից»

Էրիխ Ռասպե

«Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Կարլո Կոլլոդի

«Պինոքիոյի արկածները»

Հ. Թումանյան

  «Սասունցի Դավիթը»

«​​Գելը»

Կարևոր

Գարնանային արձակուրդների ընթացքում կրկնի՛ր, շատ լավ անգի՛ր սովորիր նաև «Փոքր Մհեր» նախագծից առանձնացված այս հատվածները՝

Հատվածների բերանացի ընթերցում

***

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Advertisement

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

***

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնիկկայնիկասի,

Աղջիկ ջանէդ ի՞նչ կըտանես։

–էդ հավկիթ է ներկածկըտանեմ մեր քավորի տուն։

– Դե ձեր քավոր ես եմ, բե՛ր,  աղջիկ ջանբե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջկասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

***

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Աղջիկէդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։

–Գիտեմ, ընչի չգիտեմայ, էնտեղ մի քար կա, 

Արի էրթանք, շանց տամ։

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ։

***

Կասեն, Մհերն ու իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

***

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Автор:

Ես Արթուր Հարությունյանն եմ՝ ՝սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ,Արևելյան-Դպրոցի 3-2 դասարանում։

Оставьте комментарий